HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում հարյուրավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է

Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից, առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում և կարծես «ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ»: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակ` գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն առավել է վատթարանում, քանզի նրանց բազում հոգսերին ավելանում է նաև տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող խնդիրը: 

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ և սոցիալապես անապահով ընտանիքներ այցելությունների ընթացքում հաճախակի են հանդիպում թերսնվածության և ցրտի պաատճառով հիվանդացած մարդկանց ու մանկահասակ երեխաների: Անցած օրը, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված հագուստն ու վառելափայտը բաժանելու ու տեսանյութ պարաստելու նպատակով այցելեցինք Գյումրու նորակառույց «Անի» թաղամասում իր աղջկա և թոռնիկի հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող Լաուրա Ասեյանի ընտանիքին: Նման պայմաններում բնակվող բազմաթիվ գյումրեցիների նման նրանք ևս որպես ձմռան վառելիք օգտագործում էին դատարկ ակղերն ու պլաստմասե շշերը: Այս ընտանիքի գոյատևման միակ միջոցը երեխայի սոցիալական նպաստն է:
Ասիկյանների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter