HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաք

Գլենդեյլում կայացավ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունը վերջին 4 տարիներին ստանձնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ամենամյա այս հանդիպումը Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի համար բացառիկ հնարավորություն է` ընդլայնված կազմով քննարկել ընդհանուր խնդիրները, խոսել նաև բազմակողմ գործակցության հնարավորությունների մասին:

Հավաքին մասնակցեց ավելի քան վեց տասնյակ երկրի դիվանագետ: Այս ամենամյա հավաքը միակ միջոցառումն է, որն անցկացվում է օտարերկրյա դիվանագետների նման մեծ կազմով: Քննարկման օրակարգում էին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի կանոնադրության փոփոխության հարցը, ամերիկյան շրջանակների հետ տնտեսական կապեր ստեղծելու և միջազգային առևտուրը խթանելու թեմաները:

Դիվանագետների հավաքին մասնակցեց նաև Լոս Անջելես մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը, որը հանդիպման բանախոսն էր: Անցյալում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուրն են եղել Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը, ԱՄՆ նավատորմի նախկին քարտուղար Փոլ Իգնատիուսը:

Հյուպատոսական հավաքն ընթացավ ջերմ մթնոլորտում: Հանդիպման վերջում օտարերկրյա դիվանագետները վայելեցին հայկական երաժշտություն և հայկական խոհանոցի խորտիկներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր