HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ բռնցքամարտի առաջնություն

Փետրվարի 4-9-ը Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀՀ բռնցքամարտի առաջնություն: Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 100 բռնցքամարտիկ, այդ թվում հավաքական թիմի գրեթե բոլոր մարզիկները:

Այս առաջնությանը բացառության կարգով չեն մասնակցի վերջերս Կալինինգրադում անցկացված  19-22 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մեդալակիր դարձած մեր բռնցքամարտիները` Կորյուն Սողոմոնյանը (ոսկե մեդալակիր), Արամ Ավագյանը (արծաթե մեդալակիր) և Նարեկ Աբգարյանը (բրոնզե մեդալակիր): Տղաները Կալինինգրադում ունեցած ծանր մարտերից հետո պետք է վերականգնվեն, իսկ իրենց տեղը ՀՀ հավաքականում կպաշտպանեն:    

Փետրվարի 4-ին կանցկացվի միայն կշռումն ու բուժստուգումը, որից հետո նոր կհրապարակվի ՀՀ առաջնության մասնակիցների ստույգ թիվը: Փետրվարի 5-ից արդեն մարզահամերգային համալիրի ճեմասրահում կմեկնարկեն մենամարտերը: 

2013թ-ին ՀՀ բռնցքամարտի հավաքականի առաջին լուրջ ստուգատեսը կհանդիսանա Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա Մինսկում, մայիսի 31-ից հունիս 10-ը: Մինչ այդ ապրիլի 16-21-ը կմեկնի Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարին: Այս տարի Ղազախստանն իր Ալմաթա մայրաքաղաքում կհյուրընկալի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 4-20-ը:

Հավաքականը նաև մրցապայքարի դուրս կգա նոյեմբերին «Օլիմպիական հույսեր 19-22» Եվրոպայի առաջնությանը, որով էլ կեզրափակի տարին: Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում հավաքականը մոտ 9 ուսումնամարզական հավաք կանցկացնի նաև մասնակցություն կունենա միջազգային 2 մրցաշարերում: 

ՀՀ առաջնությունից հետո նախատեսված ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարում ունեցած արդյունքների հիման վրա էլ կկայացվի որոշում, թե ով պետք է Հայաստանի դրոշի ներքո հանդես գա Եվրոպայի առաջնությունում` Մինսկում, մայիսի 31-ից հունիսի 10-ը:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter