HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկառուցվի՞ թմբուկ Կառավարական շենքի բակում

Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստի օրակարգում քննարկվել է ՀՀ Կառավարական շենքի բակում Ալ.Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկը կառուցելու հարցը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները:

Մասնագիտական ակտիվ քննարկումներ են ծավալվել և ներկայացված հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները:

Արդյունքում խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ է արտահայտվել թմբուկ կառուցելու ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին (1 դեմ, 3 ձեռնպահ):

Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` քաղաքաշինական խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանություններ (1)

haykUS
I think it is a good idea. At least it is the vision of Tamanyan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter