
Փլուզումներ Գյումրիում և փլուզման վտանգ՝ Հրազդանում
Հունվարի 28-ին ահազանգ է ստացվել որ փլուզվել է Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 5 շենքի 12-րդ բնակարանի տանիքը (վերջին հարկ): Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ինքնափլուզվել է Սեդա Աղեկյանին պատկանող բնակարանի տանիքը՝ 15 քմ:
Տուժածներ չկան: Բնակչին առաջարկվել է վերաբնակեցվել, սակայն վերջինս հրաժարվել է: «Կստեղծվի հանաձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և հարցին լուծում տալու համար»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Կոմերիտների փողոցի թիվ 12 տան պատը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկտը: Պարզվել է, որ փլուզվել է Ս. Հարությունյանին պատկանող չբնակեցված տան արտաքին պատը՝ 2.5 քմ: Տուժածներ չկան:
Հունվարի 28-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Վանատուր» թաղամասի թիվ 201 տան տանիքին ձյան շերտի ծանրությունից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վ.Ենգիբարյանին պատկանող տունը (կառուցված 1960-ական թթ.) վթարային վիճակում է, և կա փլուզման վտանգ:
«Հրազդանի քաղաքապետ Ա.Դանիելյանի կարգադրությամբ տան բնակիչները կվերաբնակեցվեն «Կենտրոն» թաղամասում: Կստեղծվի հանաձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և հարցին լուծում տալու համար»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Մեկնաբանել