Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում
Հունվարի 28-ին տեղական ժամանակով ժամը 23.38-ին Իրանի Ահար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել