HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական անգամ արհամարհվեց ժողովրդի արդարացի խնդրանքը

Վերջերս ազգային գրադարանի տնօրենին պաշտոնից ազատելու կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրին և գրադարանի աշխատակիցները, և ընթերցողները, և հանրապետության ու սփյուռքի հայ մտավորականության սերուցքը: Ես, որպես ազգային գրադարանի ընթերցող, առաջիններից էի, որ տվեցի իմ ստորագրությունը` ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի:

Ծանոթ եմ նրա մարդկային, մտավորականի, ղեկավարի բարձր մակարդակին, որից միմիայն շահել է հանրապետության մշակութային կյանքը: Ազգային գրադարանը նախորդ տնօրենների ղեկավարման օրոք երբեք այսքան ակտիվ չի եղել, ընթերցողների հետ այսպիսի հաճախակի հանդիպումներ չեն եղել, որի ժամանակ Դավիթ Սարգսյանը համբերատար լսել է բոլորիս առաջարկությունները, ընդառաջել, օգնել…

Եվ բարձրացած աղմուկից, ճիշտն ասած, ես էլ ոգևորվեցի: Այսպիսի մի դեպք չեմ հիշում, երբ աշխատակազմն այսպիսի ոգևորությամբ ու նվիրվածությամբ պաշտպանի իր ղեկավարին, վերջերս այնքան հաճախակի դարձան նախարարներ փոխելը, ոչ մի այսպիսի երևույթ չգրանցվեց: Եվ մեծ հույսեր ունեի, որ վերջապես ժողովրդի ձայնը տեղ կհասնի, ի վերջո, նրանց ուզածները իշխանափոխություն չէր, բողոք չէր կառավարության դեմ, պարզ, արդարացի խնդրանք ՀՀ մշակույթի նախարարին, որի բովանդակությունը հետևյալն էր. «Տիկին Պողոսյան, թույլ տվեք շարունակել զարգացնել Ազգային գրադարանը, թույլ մի տվեք նահանջել մեր նվաճած բարձունքներից»:

Ոգևորված էինք նաև ընթերցողներս: Ու նաև մինչև վերջին պահը լիահույս էինք, որ Դավիթ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել ազգային գրադարանի տնօրենի պաշտոնում, սակայն…

Հերթական անգամ արհամարհվեց ժողովրդի արդարացի խնդրանքը իշխանությունների կողմից, հերթական անգամ կոտրեցին աշխատող մարդկանց թևերը հենց թռիչքի պահին, և դեռ ուզում են, որ հարգենք այս իշխանություններին, սիրենք երկիրը…

Երկիրն էլի սիրում ենք, շա˜տ ենք սիրում, բայց ամեն անգամ հիասթափվում նրա «տերերից»:

Կարծում էի` մտավորականների բարձրացրած այս աղմուկից ինչ-որ բան կփոխվի մեր մշակութային կյանքում, հաշվի կառնվի պատմաբան, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի, Դանիել Երաժիշտի, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի, Հրանտ Թաթոսի, թատերագետ Լևոն Մութաֆյանի, մեր անվանի մյուս մտավորականների կարծիքները, սակայն…, կրկին հիասթափություն. Հասմիկ Պողոսյանը որոշել է և վերջ, մշակույթի գործիչներն ովքե՞ր են, որ մշակույթի նախարարը հաշվի առնի նրանց կարծիքը, առավել ևս ժողովրդի կարծիքը:

Սրանում ես /և ոչ միայն ես/ միանշանակ համոզվեցի այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատը միլիոնների խախտում արձանագրեց Պողոսյանի կողմից, և նա դեռ շարունակում է պաշտոնավարել: Միշտ քարոզում են, որ պետության փողերը ոչ ոք իրավունք չունի ուտել, իսկ ահա նույն պետությունը բացահայտեց Հասմիկ Պողոսյանի կերած փողերը, նույն պետությունն էլ նրան թողեց իր պաշտոնին, գոնե ձևի համար մի որոշ ժամանակ հաներ կամ ուրիշ պաշտոնի իջեցներ: Այ, եթե նրա փոխարեն լիներ մի շարքային քաղաքացի, ինչպե˜ս, ո˜նց, պետության փողերն ուտողը չի˜ մարսի այն: Տեսա՞ք, լավ էլ մարսեց Հասմիկ Պողոսյանը, ուրեմն երևի արդեն կարելի է ուտել…

Մասնագիտությամբ կենսաբան մշակույթի նախարարը ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվել, որ ազգային գրադարանի` կենդանի մի օրգանիզմի ղեկավար է նշանակել «տեխնոկրատ» մեկին` Տիգրան Զարգարյանին: Նա կարող էր հրաշալիորեն ղեկավարել գրադարանի այդ համապատասխան բաժինը, սակայն ոչ ամբողջ գրադարանը:

Ու եթե փաստացի` չէ, ապա բարոյապես հաստատ ինքնաոչնչացվեց, համենայն դեպս, գրադարանի աշխատակազմը, ընթերցողներն ու մտավորականությունը, որը դեռ մի թիզ հավատում էր այդ նախարարությանը ու հիմա այլևս չի հավատում:

Տիգրանուհի Քերոբյան

ասպիրանտ, Ազգային գրադարանի ընթերցող

Հ.Գ. Ես օգտվում եմ նաև ԳԱԱ ֆունդամենտալ գիտական գրադարանից, և ականատեսը եղա, թե ինչպես են աշխատակիցները հրճվանքով, անթաքույց ուրախությամբ մեկը մյուսին հայտնում Զարգարյանի` ակադեմիայից հեռանալու լուրը, նրանցից մեկը նույնիսկ առաջարկեց` եկեք նշենք, իսկ աշխատակիցներից մեկն էլ կանխեց` ասելով. «Մի ուրախացի, սաղ ցեղին թողել ա ստե, մեկ էլ տեսար` տղեն կամ ախպերը նստեցին իրա տեղը…»:

 

Մեկնաբանություններ (7)

Գոհար
Ամեն դեպքում Դավիթ Սարգսյանի վարած քաղաքականությունն Ազգային գրադարանում զուտ մշակութային է եղել, զերծ քաղաքական որևէ գործողություններից:
SUREN-ATENK
Gohar, Hasmiki masin gracid lriv hamadzayn em, bayc chmoranank, vor Davit Sargsyann dashnakcakan e ev` voch sharkayin. Zarmanum em dzer naivutyan vra, vor mshakuyti mej kaxakakanutyun chek tesnum. Davitn inkn el ayd shat lav giti, ev iravunk uni nexanal, vor dashnakcutyunn iren ter chkangnec.
Գոհար
Sa mshakuit e ev petq che kusakcakanacnel, uxxaki Hasmik Poxosyany kamac kamac tesadashtic heracnum e irenic khelacinerin
Գոհար
MUKY Pigh a kerel
SUREN_ATENK
Es aveli shat hakvac em mtacelu, vor D. Sargsyani ashxatankic azateln aveli shut harvac er dashnakcutyann.
Սամվել
Isk ayn bazum cragrery?, vor kisat mnacin, ev voronq uxxvac ein Haj mshakuiti ev gradaranain gorci zargacmany, i dep ayd cragreric shatery na mtadir er irakanacnel naev andznakan kapern ogtagorcelov,
SUREN_ATENK
Tigranuhi Kerobyan, Inchpes asum ek, D. Sargsyann gradarann xekavarel e 12 tari, bavakan e , eli. Tox nor mard ga, nor cragrer, mtahxacumner, tarmutyun kberi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter