HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում «Օպել Աստրան» բախվել է թիվ 18 երթուղու միկրոավտոբուսին. 4 տուժած

Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում Սայաթ-Նովա-Նալբանդայան խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Առաքելյան, ծնվ. 1990 թ.) բախվել է թիվ 18 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով ուղևորներ՝ 1957 թ. ծնված Ա. Մկրտչյանը, 1951 թ. ծնված Ն. Թովմասյանը և 1992 թ. ծնված Ա. Մովսիսյանը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Հարությունյանը՝ «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց»:

Բժիշկենրը տուժածների վիճակը գնահատում են բավարար: Փրկարարների ուժերով միկրոավտոբուսը ուղղվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter