
Հրդեհ Երևանում. մեկ մարդ ստացել է առաջին կարգի այրվածքներ
Հունվարի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի 11-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Խոհանոցում այրվել է լաթի կտոր:
1932 թ. ծնված Ռ. Պողոսյանը ստացել է ձեռքի և ոտքի առաջին կարգի այրվածքներ: Տուժածը շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել