Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է 250 անգամ
Արցախի զինված ուժերը շփման գոտու ողջ երկարությամբ վերահսկել են իրավիճակը
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 250 դեպք:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ արձակել են ավելի քան 1700 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հունիսի 12-ին և 14-ին: Միայն այդ երկու օրվա ընթացքում թշնամին «AK», «CBД» և «ПK» հրաձգային զինատեսակներից ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ` Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հարգելով հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առկա պայմանավորվածությունը, հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք պատասխան գործողություններից և շփման գոտու ողջ երկարությամբ վստահորեն վերահսկել իրավիճակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել