HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012թ. Արագածոտնում նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերից զոհերի թիվը նվազել է 21%-ով

2012թ. Արագածոտնի մարզում գրանցվել է 515 արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 23, մարմնական վնասվածքներ է ստացել 232 մարդ: 2011 թ. համեմատ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 109-ով կամ 17.5-%-ով, զոհերի թիվը՝ 6-ով կամ 21%-ով, իսկ վիրավորների թիվը՝ 17-ով կամ 7%-ով:

Արագածոտնի մարզային փրկարար ծառայությունը զգալի աշխատանք է կատարել որոնողափրկարարական ոլորտում: Արագած և Արայի լեռներում իրականացվել է 6 որոնողափրկարարական աշխատանք, որի ընթացքում փրկվել է 16 մարդ: Մարզի տարածքում գրանցվել է 57 ձնաբքի դեպք, որի ընթացքում 725 մարդ տեղափոխվել է անվտանգ գոտիներ:

2012 թ.մարզում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 200 ահազանգ, որից հրդեհ է գրանցվել 176 դեպքում, 8 դեպքում (ահազանգերի 4%-ը) գրանցվել է կեղծ ահազանգ: Հրդեհ­­նե­­­րի գե­­­րակշ­ռող մա­­­սը կազմել են չոր խոտածածք տարածքների հրդեհները՝ 83 դեպք կամ 47%-ը: Հրդեհների ծագման հիմնական պատճառ են բնակիչների կողմից անվտանգության կանոնների չիմացությունը կամ դրանց չպահպանելն ու անփութութությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով մարդկանց անվտանգության և փրկության թեմայով հանրապետական փառատոնի շրջանակներում մասնագիտական վարպետության «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխության շրջանակներում Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է «Լավագույն մարզային փրկարարական վարչություն», իսկ Ապարանի ՀՓՋ-ն՝ «Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ»: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter