HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերիներին վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները սահմանափակելու իրողության վրա և բարձրացնել գերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների արդյունավետությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter