
Մեքենան շրջվել է. տուժածի վիճակը բավարար է
Հունվարի 23-ին՝ ժամը 08.08-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 TO 047 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը ուղևոր, 1991 թ. ծնված Անուշ Հակոբյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի, այնուհետև՝ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել