HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաթումում հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը

Հունվարի 20-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացել է 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել է Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:  Արարողությունից  հետո  թափորն ուղղվել է  եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել 1990թ. Բաքվում տեղի ունեցած եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակը:

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, որը պատմել է 1990թ. ողբերգական դեպքերի նախադրյալների, Բաքվի հայկական ջարդերի ու դրա հետևանքների մասին` ընդգծելով, հայ ժողովրդի համախմբվածության կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter