HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է այս տարվա «Արի տուն» ծրագիրը

Այս տարի «Արի տուն» ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 25-ը 10 փուլով: Բյուջեով նախատեսված է մասնակիցների թիվը հասցնել 800-ի: Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում և 4 օր ճամբարում` Աղվերանում:

«Արի տուն» ծրագրի առաջին փուլին կմասնակցի 81 երեխա` Ֆրանսիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսպանիայից: Երեխաները կբնակվեն Երևանի Նոր Նորք, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Ավան, Արարատի մարզի Վեդի, Այնթապ, Խարբերդ համայնքներում:

Հունիսի 20-ին «Արի տուն» ծրագրի առաջին փուլի բացմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարը, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության և այլ նախարարությունների, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետարանների, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքների ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելություններ կազմակերպելու և անցկացնելու «Արի տուն» ծրագիրը հաստատվել է կառավարության 2011 թ. մարտի 18-ի N 10 որոշմամբ:

Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Այս մասին հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լուսանկարը` flickr.com-ից

Մեկնաբանություններ (2)

vardan
et inch kargi obijnikek saxet et knganic, Losavantsi isk du tun unes, kak du inch ergeri takes qne.............?
Losavantsi
ՏՈՒՆԸ ԿՈՄՍՈՄՈԼԻ «ԿՌԻՇՈՎ» Տիկին կոմսոմոլուհի՝ նախարարուհի, մի գեղեցիկ օր քնից կարդնանաք ու կտեսնեք, որ այս զավեշտալի երազն ավարտվել է, որ Դուք այդ տանը, մեր տանը՝ ինքներտ եք հյուր՝ այն էլ անկոչ հյուր: Բա, զավեշտ չէ ի՞նչ է, դեռ հլա Ձեր այդ «կարգավիճակով» էլ տուն եք կանչում ազգայնական դաշնակի կամ ձեր բոլշևիզմից փախած ու «հայրենազուրկ» դարձած մարդկանց զավակներին: Չնայած մենք շատ գոհ ու շնորհակալ ենք նրանց մատաղ աչքերը բացելու համար: Բավական է նրանք տեսնեն «մեծ ախպոր» պատվին կառուցված Հյուսիսային պողոտան՝ իր ամբողջ պերճանքով և «իրեց տան» գյուղական զուգարանները, անմիջապես կսկսեն հասկանալ, թե ովքեր են ապրում(առայժմ) իրենց տանը: Ախր տիկին նախարարուհի՝ կոմսոմոլուհի, Դուք տուն երբ եք ունեցել, մոռացել եք օրօրոցից երգած ձեր երգը՝ «մոյ ադրես նի դոմ ի նի ուլիցա, մոյ ադրես Սովետսկիյ Սոյուզ»: Ահա Ձեր անհասցե «տունը», մեկընդմիշտ հիշեք և ևս մեկ անգամ համոզվեք, որ այս երազը վերջանալու է և շատ շուտով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter