Խուզարկություններ Ջավախքում` նոր իշխանությունների՞, թե՞ նոր ոստիկանապետի նախաձեռնությամբ
«Հետքի» հարցրեին պատասխանել է «Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ, «Վրացական երազանք» դաշինքի մեծամասնական ցուցակով Վրաստանի անցնող խորհրդարանական ընտրություններում Ախալքալաքում առաջադրված թեկնածու Նորիկ Կարապետյանը
Դուք վիճարկում էիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ախալքալաքում և Տարածքային ընտրական հանձնաժողով էիք դիմել: Ի՞նչ ընթացք ստացավ Ձեր բողոքը:
Դեռ ընթացքի մեջ է, քննության ընթացքում է, ոչ մի նորություն չկա, ասում են` քննում են:
Պրն Կարապետյան, Ջավախքցիները Իվանիշվիլու Հայաստան կատարած այցից որևէ ակնկալիք ունեի՞ն, և ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել:
Իվանիշվիլին պետք է իրականացնի Ջավախքում տված խոստումները, դրանք պետք է ի կատար ածի: Ամենակարևորն այն էր, որ նա այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Իվանիշվիլին Վրաստանի ղեկավարներից միակն էր, որ ներկայացավ Ցեղասպանության հուշակոթողին: Ոչ մի ղեկավար չէր գնացել, նույնիսկ Սահակաշվիլին: (Մ. Սահակաշվիլին 2004-ի մարտին Հայաստան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ այցելել էր հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և եղևնի տնկել-Ք.Ա.):
Ձեր հարած կուսակցության իշխանության գալուց հետո զանգվածային խուզարկություններ են սկսվել Ջավախքում, իբրև թե ջավախքցիների տներից զենքեր են հայտնաբերվում: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին:
Ես էլ եմ լսել, որ նման բաներ կատարվում են, բայց ինչի համար` չգիտեմ: Նոր ոստիկանապետը իրե՞ն է ուզում ցույց տալ, ի՞նչ է անում` չգիտեմ, դա էլ է ուղղակի զարմանալի:
Արդյոք այս գործողությունները ջավախքցիների նկատմամբ կիրառվող ճնշման նո՞ր ձև է նոր իշխանությունների կողմից:
Որոշ մարդկանց տներ, որ գնացել են, պարզվել է` ոչինչ չի եղել, ոչինչ չեն կարողացել գտնել: Ոստիկանապետը ինչի համար է ուզում իրեն ցույց տալ, զարմանում եմ: Այս մասին հետո կխոսենք: Ես չեմ կարող ասել` ճնշման ձև է, թե չէ, որովհետև ինֆորմացիա չունեմ:
Ձեր ասելով` ոստիկանապետը, առանց իշխանությունների թույլտվության, իրեն ցուցադրելու համար նման գործողություննե՞ր կձեռնարկեր:
Հնարավոր է, ես չգիտեմ, լրիվությամբ ինֆորմացիա չունեմ, որ ասեմ: Աշխատելու եմ այդ ինֆորմացիան ճշտեմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել