HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով

2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե:

Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով: 2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝

Մինասյան Էդգար` մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ

Հովսեփյան Նարեկ` մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ

Պետրոսյան Ալեքսանդր` ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ

Հովհաննիսյան Ռազմիկ` ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ

Սահակյան Ալբերտ` ինֆորմատիկա,12-րդ դասարան, արծաթե մեդալ

Համբարձումյան Կարեն` ինֆորմատիկա,12-րդ դասարան, բրոնզե մեդալ

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից սահմանված դիպլոմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter