
Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կայքի թեստային տարբերակը
Հարգելի ֆուտբոլասերներ, հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուներ: Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կայքի www.ffa.am թեստային տարբերակը: ՀՖՖ նոր կայքը՝ նոր տեխնոլոգիական լուծումներով բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիա մի համակարգ է:
Մենք շտապել ենք այն ձեզ ներկայացնել` նպատակ ունենալով ընթացքում, մինչեւ թեստային տարբերակից անցումը հիմնական տարբերակին` լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, դիտողությունները: Կարող եք գրել մեզ [email protected] հասցեով` subject-ում հատուկ նշելով, որ այն վերաբերվում է ՀՖՖ նոր կայքին: Բազմաթիվ էջեր այսօր դեռ համալրման փուլում են, անընդհատ, ամեն րոպե կլինեն նոր համալրումներ, ավարտուն էջեր, նոր տեղեկատվական եւ այլ հղումներ: Ձեր բոլոր դիտողությունները, առաջարկությունները հանգամանորեն կքննարկվեն, բոլոր խելամիտները` կօգտագործվեն նոր կայքի համալրման ընթացքում: Հետեւեք մեզ:
Այսուհետ դուք ոչ միայն հրատապ եւ ճշգրիտ տեղեկատվություն եք ստանալու հայկական ֆուտբոլային իրադարձությունների, Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասին, այլեւ հնարավորություն եք ունենալու ծանոթանալու ՀՖՖ TV-ի հաղորդումներին, դիտելու եք ինչպես արխիվային բացառիկ, այնպես էլ հրատապ տեսանյութեր, ունենալու եք Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր բոլոր նախկին հանդիպումների տեսագրությունները, հավաքականի անդամների promo տեսանյութերը, ինֆոգրաֆիկայի, ֆոտոպատմությունների միջոցով ծանոթանալու եք հայկական ֆուտբոլի անցյալի եւ ներկայի իրադարձություններին:
ՀՖՖ նոր կայքի միջոցով դառնալու եք ՖԱՆ-ակումբի անդամ, ծանոթանալու եք ՀՖՖ-ի բոլոր ծրագրերին, նախագծերին, կրթական համակարգերին: Առաջիկայում հնարավոր կլինի նաեւ ունենալ ffa ap-ը, ffa newsletter-ը, բաժանորդագրվել, ունենալ տոմսերի վաճառքի, ffa մերչանդայզինգի հետ կապված նորագույն լուծումներ, առաջարկներ եւ այլն:
Հետեւեք մեզ, մենք ուրախ կլինենք միասին հասնել նոր հանգրվանի:
ՀՖՖ
Մեկնաբանել