HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Վրաստան այցելած օտարերկրացիների թվով բացարձակ առաջատարը հայաստանցիներն են:

2012 թվականի դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել Հայաստանի 27 հազար 609 քաղաքացի: Այս ցուցանիշով հայաստանցիները Վրաստան այցելած օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվով երկրորդ տեղում են:

Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշված ժամանակահատվածում Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջինը Թուրքիայի քաղաքացիներն են` 29 հազար 485 հոգի:

Երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են` 21 հազար 874 մարդ: Սակայն, եթե համեմատենք Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը իրենց երկրների բնակչության հետ, ապա կստացվի, որ Վրաստան այցելած օտարերկրացիների թվով բացարձակ առաջատարը հայաստանցիներն են:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիներին հարևան երկիրը, հատկապես գրավում է զբոսաշրջության վայրերի և մատուցվող ծառայությունների անհամեմատ ցածր գնով: Այդ իսկ պատճառով շատ հայաստանցիներ նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում: Դա հատկապես նկատելի է ամառային սեզոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր