Կրակոցներ ոսկու շուկայի հարևանությամբ. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
Խորենացի 29 հասցեում` Ոսկու շուկայի հարեւանությամբ (դեմացի մայթին), այսօր` ժամը 12:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ: Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ այժմ դեպքի վայրում են բարձրաստիճան ոստիկաններ և կարմիր բերետավորներ: Սակայն ոստիկանները կատարվածի մասին առայժմ պաշտոնապես որևէ տեղեկատվություն չեն տրամադրում:
«Հետքին» ոստրկաններից մեկը փոխանցել է, որ զոհեր չկան, մեկ անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Պռոշյանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Հանցագործի և տուժողի ինքնությունը դեռևս հայտնի չէ: Ըստ նախնական տեղեկությունների` կրակողը եղել է մեկ անձ, ով կրակոցներն արձակելուց հետո անմիջապես դիմել է փախուստի:
Հենց այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները դեպքի վայրում զննություն են կատարում: Հայտնաբերվել են արյան հետքեր, «Marllboro» տեսակի ծխախոտի կիսադատարկ տուփ և տարբեր հեռավորությունների վրա ընկած` 5 գնդակի պարկուճներ:
Մանրամասները կներկայացնենք փոքր ինչ ուշ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել