
Գլխավոր դատախազի եղբորորդուն տարել են ոչ թե բաժին, այլ տուգանային հրապարակ
Այսօր թերթերից մեկը գրել էր, որ երեկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի որդին` Գառնիկը, ընկերների հետ ծեծել է մի քանի ոստիկանի: Սակայն թաղապետ Հովսեփյանի միջամտությամբ վերջիններս շուտով ազատ են արձակվել:
Ի պատասխան «Հետքի» հարցմանը` ոստիկանության մամլո ծառայությունից հայտնեցին. «Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Գառնիկ Հովսեփյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, վարորդական իրավունքի վկայական չունենալու պատճառով, մեքենայի հետ միասին տեղափոխել են տուգանային հրապարակ: Խնդիրն արագ հարթվել է, քանի որ կարճ ժամանակ անց ներկայացվել է ավտոմեքենայի համապատասխան փաստաթղթերը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել