HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. 5 վիրավոր

Հունվարի 7-ին տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի մոտ տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի և «Վոլվո» մակնիշի ավտո­մեքենաները:

Մինչ փրկարարների ժամանումը «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990 թ. ծնված Վաչե Գուլաբյանը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1979 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը, ուղևորներ՝ 1964 թ. ծնված Ռուզաննա Մարգարյանը, 1999 թ. ծնված Գագիկ Մարգարյանը և 1984 թ. ծնված Սամվել Ոսկանյանը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ Ռ. Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter