Պատերազմից ոչ հեռու (վիդեո)
Իննա Մխիթարյան
65 ամյա Գրետան 10 երեխաների մայր էր, երբ սկսեց Ղարաբաղյան պատերազմը: Նրանց ընտանիքը բնակվում էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Գրետայի 17 ամյա որդին պատերազմի առաջին օրերին տան բակում մահացավ ռմբակոծության ժամանակ (մայիս,1992թ.):
Որդու մահից 40 օր հետո, իմանալով սպասվող հարձակման մասին, մյուս գյուղացիների նման նրանք ընտանիքով հեռանում են գյուղից: Գյուղը հարձակման է ենթարկվում և գրավվում է ադրբեջանցների կողմից, իսկ 2 տարի հետո նորից անցնում հայկական կողմին:
Գրետան գյուղը լքելուց 7 տարի անց վերադարձավ այնտեղ 10 զավակներից միայն մեկի, կրտսեր որդու` Արմենի հետ: Նրանց տունը ավերված էր ու այրված: Նրանք իրենց հին տան տեղում կառուցել են երկհարկանի տուն, տնտեսություն են ստեղծել: Գրետայի տղան ամուսնացել է ու զավակ ունեցել...
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել