HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանային գոտում արգելափակման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները ապահովվել են սննդով և տաք հագուստով

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.20-ին, մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ ՌԴ և Վրաստանի Հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է ավտոճանապարհը և ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած ՀՀ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի:

Ժամը 18.22-ին կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից հայտնել են, որ ըստ Վրաստանի Հանրապետության ճանապարհային դեպարտամենտի` դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, կսկսվեն ճանապարհի մաքրման աշխատանքները և ավտոմեքենաները կշարունակեն ընթացքը:

Ժամը 18.43-ին կապ է հաստատվել ՌԴ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների վարչության հետ, որտեղից տեղեկացրել են, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի և հանգստի ժամանակավոր կետեր, քաղաքացիներն ապահովված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter