HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում՝ Թբիլիսյան խճուղում. 1 զոհ, 3 վիրավոր

Դեկտեմբերի 26-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու 19 հասցեում` «Գարանտսերվիս» ՍՊԸ-ի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 ԼՏ 173 պ/հ և «ՎԱԶ-112» Լ 1502 պ/հ (տաքսի սերվիս «Վեռոնա») ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-112» վարորդ`  1964 թ. ծնված Գ. Աբրահամյանը, ստացած վնասվածք­ներից տեղում մահացել է, իսկ «Մերսեդեսի» վարորդ` 1987 թ. ծնված Ս. Մկրտչյանը  և ուղևորներ` 1991 թ. ծնված Հ. Ալեքյանը,  1988 թ. ծնված Տ. Վարդանյանը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի  անվան հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Տ. Վարդանյանի և Ս. Մկրտչյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Հ. Ալեքյանինը` միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter