HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Ավետիսյանն անչափ զգացված է կոչից, սակայն Հայաստան դեռևս չի վերադառնա

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող գրող Ժիրայր Ավետիսյանը անչափ զգացված է մի խումբ մտավորականների կողմից նախօրեին իրեն ուղղված բաց նամակ-կոչից, սակայն Հայաստան վերադառնալն այս պահին նպատակահարմար չի համարում: Այս մասին հայտնում է գրողի հայաստանյան ներկայացուցիչ Արուսյակ Իգիթբաշյանը:

«Եկող տարի ես պլանավորում եմ իրականացնել մեծ ուղևորություն ԱՄՆ հայկական գաղթօջախներով: Ամեն օր սիրտս կեղեքվում է հայրենիքի կարոտից, սակայն արտերկրում բնակվող հայորդիների ազգապահպանման խնդիրը, որի լուծմանը հնարավորություններիս ներածին չափով փորձում եմ նպաստել այստեղի հայերի հետ հանդիպումների և նրանց ազգային գրականությանը հաղորդակից դարձնելու միջոցով, մայր հողում արարելուց պակաս կարևոր չէ: Չնայած ֆիզիկական հեռավորությանը՝ ես եղել և մնում եմ ձեզ հետ»,- ասված է Ժիրայր Ավետիսյանի՝ մտավորականներին ուղղված պատասխանում:

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներով 124 մտավորական դիմել էր ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ գրող, մի շարք հեղինակավոր միջազգային գրական մրցանակների դափնեկիր Ժիրայր Ավետիսյանին հայրենիք վերադառնալու կոչով: «Այսօր մենք խոր ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք Ձեզ ոչ թե հայրենի հողում արարելիս, այլ օտարության մեջ դեգերելիս: Ձեր կողմից ստացվող բոլոր գրական մրցանակները պետք է գան Հայաստան»,- ասված էր բաց նամակում:

Մեկնաբանություններ (2)

Արամ
Շատ մեծ տաղանդ է երևում:
patron
петк чи вор га гуце ми нор САРОЯН Э ЦНВУМ инчу га айастан пчана

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter