HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն այցելել է վերահսկիչ պալատ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատ եւ հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաեւ 2013 թվականին:

Նախագահը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ եւ իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter