
7 մեքենա մնացել էր ձյան մեջ
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 01.49-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտ մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 7 ավտոմեքենա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել