HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհատրանսպորտային 30 պատահար` 7 օրվա ընթացքում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Մարմնական վնասվածք հասցնելու արձանագրված 66 դեպքից բացահայտվել է 51-ը, գողության 76 դեպքից՝ 38-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 3-ը, խուլիգանության 9 դեպքից՝ 8-ը: Խարդախության 24 դեպքն էլ բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9, գողության 4 և խարդախության 1 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 46-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter