HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը:

Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:

Երկխոսության ընթացքում  մտքեր փոխանակվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերի իրավունքների եւ այլ հարցերի շուրջ:

Պատվիրակությունները քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter