HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2007-ի առաջին կիսամյակում ավելացել են ՀՀ քաղաքացիների արտաքսումները

Վերջին 2,5 տարում օդային ուղով արտերկրից ՀՀ է արտաքսվել 2767 հայաստանցի

Հայաստանում նույն ոլորտի հետ առնչություն ունեցող տարբեր պետական մարմիններն իրար հետ գրեթե կամ ընդհանրապես չեն համագործակցում: Դրա պարզ ապացույցն է այն, որ «Հետքի» նույնաբնույթ հարցումներին այդ մարմիններն իրար հակասող տեղեկություններ են տրամադրել:

Այսպես` 2005-ից մինչեւ 2007-ի օգոստոս ընկած հատվածում արտերկրից արտաքսված ՀՀ քաղաքացիների եւ նույն ընթացքում ՀՀ-ից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների մասին մեր հարցումներին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը եւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժինը տվել են բոլորովին տարբեր պատասխաններ: 

Եթե, օրինակ, ըստ ԱԳՆ-ի` այդ ընթացքում Գերմանիայից արտաքսվել է ընդամենը 71 հայաստանցի, ապա միգրացիոն գործակալության տվյալներով` 269: Ռուսաստանից արտաքսվածների պարագայում` համապատասխանաբար` 872 եւ 1448: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության տվյալները 2005-ից մինչեւ 2007-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում արտերկրից Հայաստան վտարված ՀՀ քաղաքացիների (ոմանք եղել են հետախուզման մեջ) թվի մասին

ԱՄՆ

105 (որոնցից 4-ը` հետախուզվող)

Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)

59

Բելառուս

12

Բենիլյուքս (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)

15 (1)

Բուլղարիա 

72 (3)

Գերմանիա

71

Լեհաստան

642

Կանադա 

3 (1)

Հունաստան

27 (միայն 2006 թ.)

Միացյալ Թագավորություն (Մեծ Բրիտանիա եւ Հս. Իռլանդիա)

12(1)

Շվեդիա 

49 (1)

Չինաստան 

1

Ռուսաստան 

872

Ուկրաինա 

144 (6)

Ֆրանսիա 

100

ընդհանուր* 

2184 (17)*


Պատկերն ամբողջական չէ, քանի որ տվյալները վերցված են միայն վերոնշյալ երկրներում, ինչպես նաեւ Հնդկաստանում, Ռումինիայում, Իրանում, Արգենտինայում, Սիրիայում, Եգիպտոսում, Իռլանդիայում, Դանիայում, Բրազիլիայում (սրանցից ՀՀ քաղաքացի չի վտարվել) գտնվող ՀՀ դեսպանություններից, որոնք հարցում են արել այդ երկրների համապատասխան մարմիններին: 

ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանի տեղեկացմամբ` իրենք ՀՀ-ից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկություններ չունեն: Այդպիսի տեղեկություններ միգրացիոն գործակալությունում կան, սակայն դրանցում բացակայում են ՀՀ-ից արտաքսված օտարերկրացիների քաղաքացիության տվյալները: Ըստ այդմ` 2005-ին մեր երկրից արտաքսվել է 6, 2006-ին` 36, 2007-ի առաջին վեց ամիսների ընթացքում` 12 օտարերկրյա քաղաքացի: Նշենք, որ միգրացիոն գործակալության տվյալներն էլ ամբողջական չեն, քանի որ դրանք գործակալությանը տրամադրվել են միայն ռուս սահմանապահների կողմից: Ահա «Զվարթնոց» օդանավակայանով ժամանած վտարված ՀՀ քաղաքացիների տվյալները, որոնք էապես տարբերվում են ՀՀ ԱԳՆ տվյալներից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի տվյալները 2005-ից մինչեւ 2007-ի հունիս (ներառյալ) ընկած ժամանակահատվածում արտերկրից Հայաստան վտարված ՀՀ քաղաքացիների թվի մասին

 

2005

2006

2007- 6 ամիս

ընդ

ԱՄՆ

5

7

11

23

Ավստրիա 

15

13

9

37

Բելառուս 

0

2

12

14

Բելգիա 

12

11

10

34

Բուլղարիա 

0

2

0

2

Գերմանիա 

70

103

59

269

Դանիա 

0

1

0

1

Եգիպտոս

1

0

0

1

Էստոնիա 

1

7

1

9

Թուրքիա 

45

130

21

196

Իսպանիա

2

3

2

7

Իսրայել

4

5

1

10

Իտալիա

1

3

2

6

Լեհաստան

18

8

15

41

Կանադա

2

1

1

4

Կիպրոս

0

2

0

2

Կոլումբիա

1

0

0

1

Հունաստան

40

34

2

76

Ղազախստան

0

2

5

7

Ճապոնիա

4

6

0

10

Մեծ Բրիտ.

5

2

1

8

Մեքսիկա

1

0

0

1

Նիդեռլանդներ

43

23

8

74

Նորվեգիա

4

8

1

13

Շվեդիա

33

19

34

86

Շվեյցարիա

5

35

7

47

Չեխիա

73

90

30

193

Ռուսաստան

40

846

562

1448

Սիրիա, ԱՄԷ

9

6

5

20

Ուկրաինա

0

34

40

74

Ֆինլանդիա

0

7

0

7

Ֆրանսիա

22

28

34

84

ընդհանուր

456

1438

873

2767


Արտերկրից արտաքսված հայաստանցիների վերաբերյալ ԱԳՆ-ի եւ միգրացիայի գործակալության տվյալների միջեւ եղած հակասությունները Տ. Սեյրանյանը մեկնաբանեց նրանով, որ իրենց տեղեկությունները միայն այն հայաստանցիների մասին են, որոնց ՀՀ դեսպանատների կողմից տրվել է ՀՀ վերադարձի վկայական: Այսինքն` ԱԳՆ-ում Թուրքիայից վտարված մեր քաղաքացիների մասին տեղեկություններ չկան, որովհետեւ Հայաստանն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Ամեն դեպքում զարմանալի է, որ ԱԳՆ-ն այդ եւ մի շարք այլ տվյալների չի տիրապետում: Իսկ եթե նման տվյալների չի տիրապետում, ինչպե՞ս է կառուցում իր արտաքին քաղաքականությունը, կամ ինչո՞վ են զբաղվում նախարարության համապատասխան վարչությունները: Եթե վերոնշյալ երկրներում գործող դեսպանատներում տեղյակ չեն սեփական քաղաքացիների ճակատագրերի մասին, ապա ինչպե՞ս են պաշտպանելու նրանց:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է խախտումներով

Ինչպես երեւում է, հայ պաշտոնյաներն ու պետական կառույցներում աշխատողները 2003 թ.-ից առ այսօր, չնայած լրագրողների ու քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու բազմաթիվ հարցումներին, չգիտեն կամ չեն ուզում իմանալ դրանց պատասխանելու կարգը, որը նախատեսված է օրենքով: 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը հստակ նշում է, որ տեղեկություն ստանալու գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Նախ` մեր պետական կառույցներում բանավոր հարցումներին գրեթե չեն պատասխանում, պահանջում են գրավոր դիմում ներկայացնել: Իսկ գրավոր հարցումների մի մասին պատասխան չի տրվում, եթե դիմումատուն մի քանի անգամ տվյալ գերատեսչությանը չի հիշեցնում իր նամակի մասին: Եվ նույնիսկ այդ դեպքում պատասխանը ստացվում է ոչ թե 5 օրում, այլ շաբաթներ անց: Մասնավորապես ԱԳՆ-ին ուղղված վերոնշյալ հարցման պատասխանը ստացվել է 40 աշխատանքային օրից միայն (իսկ մինչ այդ խմբագրությունը բանավոր սոսկ տեղեկացվել է պատասխանի համար տարվող աշխատանքների մասին), ընդ որում` դիմումի ոչ բոլոր հարցերին է պատասխան տրվել: 
Այնպես որ, եթե նույնիսկ ունենք լավ օրենք, դեռ չի նշանակում, որ այն գործում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter