ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի եւ չի սատարի ոչ մեկին
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:
Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.
Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:
Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
ԲՀԿ լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել