
Ռեկտորների թափուր տեղերի համար մրցույթները` սեպտեմբերին
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այս տարվա սեպտեմբերի 3-ին տեղի կունենա բաց մրցույթ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը տեղի կունենա դարձյալ սեպտեմբերի 3-ին:
Ռեկտորներիի թափուր պաշտոնների համար բաց մրցույթին մասնակցելու հավակնորդների փաստաթղթերի ընդունելությունը կկատարվի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել