HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ

Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի հերթական 58-րդ լիագումար նիստում ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության գնահատման 3-րդ փուլում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցը:

Ստրասբուրգից տեղեկացնում են, որ, ըստ նիստում ընդունված որոշման, վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter