HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան. Հունաստանը եւ Հայաստանը ավանդական բարեկամ երկրներ են

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հայ-հունական երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացումը եւ գոհունակությամբ փաստեց, որ Հունաստանի հետ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում նա բարձր գնահատեց հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխայցերը, բարեկամության խմբերի գործունեությունը: ԱԺ նախագահը վերահաստատեց Հունաստանի խորհրդարանի նախագահի Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Հունաստանը եւ Հայաստանը ավանդական բարեկամ երկրներ են եւ երկու ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից: Դեսպանը ընդգծեց, որ իր պաշտոնավարության ընթացքում կանի հնարավորը հայ-հունական հարաբերությունները էլ ավելի խորացնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Պարոն Տայիսը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը, ինչը, նրա խոսքով, մեծապես կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter