«Սեւանին հասցվել է մոտ 1 միլիարդ դոլարի վնաս»
Վաղը «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Կոռուպցիան մեր ազգի թշնամին է» քաղաքացիական ծրագրի ներկայացումը: Կլուսաբանվեն բնապահպանության նախարարության կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեությունը նկարագրող նյութեր, ինչպես նաև` այդ գործունեության հետևանքով Սևանա լճի և նրա ափամերձ տարածքների իրավիճակը:
«Սևանա լիճը մեր ազգային հարստությունն է: Ինչպես է պետությունը կառավարում այդ հարստությունը: Այսօր լճին և նրա ափերին հասցվել է մոտ միլիարդ դոլարի վնաս:
Ո՞վ է պատասխանատվություն կրում մեր ազգային բնական հարստությունն ավերելու համար: Դա անպատժելի պետական պաշտոնյան է, որը մեկ դոլար շահելու համար կայացնում է որոշումներ` բնությանը պատճառելով հարյուրավոր դոլարների վնաս:
Մեր նպատակն է դադարեցնել կոռուպցիան, որը մեր ազգային զարգացման գլխավոր խոչընդոտն է և ազգին զրկում է արժանապատիվ ապագայից»,- նշված է «Իրավական պետություն» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել