
Ջոն Հեֆերնը հանդիպումներ կունենա ամերիկահայ համայնքի հետ
Դեկտեմբերի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում և Նյու Յորքում:
Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների, նաև հոգևոր այրերի հետ կքննվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ աջակցությունը Հայաստանին:
Ջոն Հեֆերնի հանդիպումները կտևեն մինչև դեկտեմբերի 19:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել