HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց մարդ տուժել է գազից թունավորումից

Դեկտեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Եղվարդ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 տան 3 բնակիչ:

Պարզվել է, որ տուժողները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, վերակենդանացման բաժանմունքում են և ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն բացատրություն տալու:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Նուբարաշենի 18 փողոցի թիվ 1 տնից իրենց մոտ է տեղափոխվել տան 3 բնակիչ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը գազի արտահոսքից:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter