Հրդեհներ Լոռու մարզում
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղում` փայտի արտադրամասում: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը մոտ մեկ ժամից հրդեհը մարել է:
Այրվել է Փ. Խառատյանին պատկանող փայտյա իրերի արտադրամասի տանիքը` 35 քմ մակերեսով և 1 խմ փայտ:
Իսկ դրանից մեկ ժամ անց մեկ այլ մարտական հաշվարկ Լոռու մարզի Մեծավան գյուղում մարել է մեկ այլ հրդեհ: Այս դեպքում այրվել են Ա. Վարդանյանին պատկանող օժանդակ շինության տանիքը` 70քմ մակերեսով, «Լենդ Ռովեր» մակնիշի 24 ԼՏ 510 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի ցուցիչների վահանակը և առջևի երկու նստատեղերը: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել