HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինուհի Աննա Ուշենինան՝ շախմատի կանանց աշխարհի չեմպիոն

Միջազգային վարպետ Աննա Ուշենինան այսօր Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում նվաճեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ուշենինան եզրափակիչ մրցավեճում 4 դասական պարտիաներում 2-2 խաղաց աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ, իսկ թայ-բրեյքում առավելության հասավ 1,5-0,5 հաշվով:

Գալիք տարի նորընծա չեմպիոնը իր թագը կվիճարկի այլեւս նախկին չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանի հետ, որն այս տարի հաղթող էր ճանաչվել ՖԻԴԵ-ի Գրան պրիում ու հնարավորություն ստացել դառնալ նոր չեմպիոնի ապագա մրցակիցը:   

Լուս.՝ «ՌԻԱ-Նովոստի»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter