HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում կմրցի հայաստանցի 2 մարզիկ

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Կազան քաղաքում ուսանողների միջև անցկացվելու է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն:

Մրցաշարին Հայաստանից մասնակցելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող, սամբոյի 2012թ. աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն, 57 կգ քաշային Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի 1-ին կուրսի ուսանող, սամբոյի աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:

Տիգրանը մրցագորգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին, Գոռը՝ դեկտեմբերի 2-ին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Կազան է գործուղել նաև մարզիչ Վովիկ Խոջայանին ու մրցավար Էդուարդ Ասլանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter