HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը

Ս.թ. նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈւ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը:

ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները անցկացրել են մի շարք բրիֆինգներ` նվիրված սերժանտական կազմի դերին և պարտականություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային հետևակի սերժանտական կազմի կազմակերպման, գնահատման և կառավարման համակարգի վերաբերյալ:  ԱՄՆ պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետները ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետներին են ներկայացրել նաև  «Հիմնական զինվորական փոխհատուցումների համակարգը ԱՄՆ-ում, բյուջետային նկատառումներ, պաշտպանական պլանավորման ուղեցույց» խորագրով բրիֆինգը: Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Ենթասպաների դպրոց, որտեղ ներկայացրել են «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջխաղացումը և կրթությունը` կոչումների տարբեր մակարդակներում» խորագրով բրիֆինգը:

Այցի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսված է փորձագիտական խմբի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

Փորձագիտական խմբի կայցը կավարտվի դեկտեմբերի 1-ին:

ՀՀ ՊՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter