HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներմամբ ազատ է արձակվել 434 դատապարտյալ

Հունիսի 12-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել թվով 434 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների թիվը ներկայացվում է` ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 50-ը, կրճատում 3,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 96-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը, կրճատում 3,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը,
«Սևան» - ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 22-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 86-ը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ այդ գործընթացը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter