HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրադարձել են նաեւ Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա շինարարությանը

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Աջարիայի նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ինքնավար Հանրապետության եւ ՀՀ գլխավոր հյուպատոսության միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ նոր ղեկավարության օրոք: Աջարիայի նախագահը տեղեկացրեց նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:

Գլխավոր հյուպատոսը եւ Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձան Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով պրն. Խաբաձեն հայտնեց, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում: Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տեւողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:

Զրուցակիցները շոշափեցին աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծեց վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Քննարկվեցին նաեւ Աջարիայի եւ Լոռու մարզի քույր քաղաքների միջեւ համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter