HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն պատրաստ է քաղաքապետարանի հետ իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները:

«Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության ոլորտների վերաբերյալ համատեղ տարբեր ծրագրեր են իրականցվել, այդ թվում միջազգային խորհրդատվական ծառայություններ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և կկարողանանք նոր նախագծեր կյանքի կոչել»,- նշել է Տարոն Մարգարյանը:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքապետարանի հետ քննարկել և իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, նաև ընդգծել կազմակերպության առաքելությունը` խաղաղության և անվտանգության ապահովման, ժողովրդավարական սկզբունքների պահպանման` այդ թվում նախընտրական և ընտրական գործընթացների շրջանակում:

Շնորհավորելով քաղաքապետին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ` Անդրեյ Սորոկինը աշխատանքային հաջողություններ  է մաղթել կարևոր ու պատասխանատու պաշտոնում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի դիրքորոշումը համագործակցության պատրաստակամության և ընդլայնման վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման, խորհրդատվության ապահովման և  հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter