
Դադարեցվել են ԵՊՃՀ-ի և Գյումրու մանկավարժականի ռեկտորների լիազորությունները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Նախարարի համապատասխան հրամաններով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար` Վարդևան Գրիգորյանը մինչև համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել