HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-չեխական գործարար համաժողով՝ Երեւանում

Նոյեմբերի 20-22-ը Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Տոմաշ Դուբի այցի շրջանակներում նոյեմբերի 20-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ եւ չեխ գործարարներ: Չեխական կողմից ներկայացված էին նաեւ բանկային, ապահովագրական եւ մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ եւ Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարարները` Զոհրաբ Մնացականյանը եւ Տոմաշ Դուբը, Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:

Այնուհետեւ ներկայացվեց Հայաստանում ներդրումային եւ գործարար մթնոլորտի վերաբերյալ զեկույց: Լիագումար նիստի ավարտին համաժողովը շարունակեց աշխատանքներն` արդեն աշխատանքային խմբերի ձեւաչափով:

Նոյեմբերին 21-ին կկայանան ՉՀ փոխնախարար Տոմաշ Դուբի պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Երեւանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի նախարարի, ինչպես նաեւ արտաքին գործերի ու էկոնոմիկայի փոխնախարարների հետ:     

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter