HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մանուկյանը Վրաստանի նորանշանակ ԿԳ նախարարի հետ քննարկել է հայերեն դասաժամերի և դասագրքերի խնդիրները

Նոյեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման եւ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց նրա կողմից:

Զրույցի ընթացքում նախարարը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշեց, որ Վրաստանի նորընտիր վարչապետի եւ կառավարության  վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների եւ միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարարը դեսպանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցում սպասվելիք բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունները: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվածություններ ձեռք բերեցին արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների  եւ ձեւերի մասին:

***

Նոյեմբերի 20-ին դեսպան Մանուկյանը հանդիպեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիին: 

Հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջև համագործակցության եւ երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին եւ աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաեւ երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Մեկնաբանություններ (1)

Khanum
Karavarutyan koxmic erku ator@ mez petk che, isk Manukyani masin kartahaytvem ayspes.- De ete huysd mer vra es drel , sayl@ texic chi sharzvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter