Անցկացվել է Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը
Հունիսի 11-12 ՀՀ հավաքական թիմերի կենտրոն «Կիլիկիա» մարզական ավանում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրին Հայաստանից սամբո ըմբշամարտի Աշխարհի առաջին չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:
Հուշամրցաշարին, որը նվիրված էր ԱՊՀ 20-ամյակին, մասնակցեցին 17 տարեկան և ավելի բարձր տարիքի մարզիկներ:
Մարզական այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից հրավիրված պատվիրակություններ, ինչպես նաև Գառնիկ Հովհաննիսյանի հարազատներն ու ընկերները:
Մրցումները անցկացվեցին անհատական կարգով, անցան բարձր կազմակերպվածությամբ և համառ պայքարի մթնոլորտում` ի հայտ բերելով շուրջ 40 հաղթողի և մրցանակրի:
Ըստ քաշային կարգերի` առաջին տեղը զբաղեցրին հետևյալ մարզիկները.
48 կգ - Մաքսիմ Մանուկյան (ք. Գյումրի)
52 կգ - Գրիքոր Մխիթարյան (ք. Գյումրի)
57 կգ - Գոռ Մալյան (ք. Գյումրի)
62 կգ - Կոլյա Կարապետյան (ՍՁՕՄՊՄԴ)
68 կգ - Վաչիկ Վարդանյան (ՍՁՕՄՊՄԴ)
74 կգ - Հակոբ Մարգարյան (ԲԿՄԱ)
82 կգ - Տարոն Մելքոնյան (ք. Վանաձոր)
90 կգ - Արսեն Բիլյան (ք. Աբովյան)
100 կգ - Արմեն Իսպիրյան (ՍՁՕՄՊՄԴ)
+100 կգ - Էդուարդ Դավթյան (ՍՁՕՄՊՄԴ)
Մրցումներում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և հավաստագրերով:
Հատուկ մրցանակների արժանացան 57, 62, և 68 կգ ք/կ հանդես եկող հաղթող մարզիկներից Գոռ Մալյանը, Կոլյա Կարապետյանը և Վաչիկ Վարդանյանը` ի հիշատակ այդ քաշերում երկար տարիներ հանդես եկած Հայաստանի, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների բազմակի մասնակիցներ, մրցանակակիրներ և հաղթողներ Արտակ Գևորգյանի, Գանիկ Հովհաննիսյանի և Անդրանի Ծատուրյանի:
Լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակով պարգևատրվեց 52 կգ ք/կ հաղթող, 2010 թ. Աշխարհի պատանիների չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել