«Չորրորդ ինքնիշխանություն». համանախագահները կգան նոյեմբենրի 23-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը` ՌԴ, Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ և Ժակ Ֆորը` Ֆրանսիա, նոյեմբերի 23-ին տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն Երևանում: Այս մասին թերթին հայտնել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Հնարավոր է, որ համանախագահները այցելեն նաև ԼՂ: Սակայն այցի կոնկրետ օրը դեռ հայտնի չէ:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` համանախագահները Բաքու կմեկնեն նոյեմբերի 26-ին: Համանախագահների այցը կատարվում է դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել